ԱՄՆ Սենատում երկկուսակցական օրինագիծը, որը կոչվում է MEGOBARI Act («Վրաց ժողովրդի ակտի»), նոյեմբերից կաջակցի ևս 10 սենատոր։ Նրանց թվում են ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ սենատորներ։
Օրինագծի հեղինակներն են սենատորներ Ջիմ Ռիշին և Ջին Շահինը։ MEGOBARI Act-ը ներառում է երկու հիմնական մաս.
- Պատժամիջոցները պետք է կիրառվեն այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Վրաստանի կայունությունը, ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը խաթարելու համար, նաև մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի համար պատասխանատուների դեմ:
- Ընդգծում է ԱՄՆ Սենատի հանձնառությունը՝ աջակցելու Վրաստանի քաղաքացիական հասարակությանը վերջին զարգացումների լույսի ներքո։
Ի դեպ, չնայած միջազգային գործընկերների կոչերին, մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է «գործակալների մասին» օրենքի վրա դրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն։ Սույն օրենքը օտարերկրյա ազդեցության շահերի կրողներ է հռչակում բոլոր այն հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ստանում երկրի ռազմավարական գործընկերներից։ Հենց այս օրենքի ընդունման համատեքստում էր, որ երկրի գործընկերները սկսեցին խոսել Վրաստանի իշխող կուսակցության անդամների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։