
MEGOBARI Act-ի («Վրաց ժողովրդի ակտ») ԱՄՆ սենատում գրանցված տարբերակը կքննարկի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաջորդ շաբաթվա սկզբին:
MEGOBARI Act-ի օրինագիծը, որը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանում ժողովրդավարությունը խաթարող անձանց նկատմամբ, հասել է ԱՄՆ Սենատ:
MEGOBARI ACT-ն արդեն ունի 18 համահովանավոր։
Հիշեցնենք. «Վրաց ժողովրդի ակտ»-ը Վրաստանին առնչվող օրինագիծ է, ներկայացրել է հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը, որը մի կողմից նպատակ ունի խորացնելու հարաբերությունները Վրաստանի և ԱՄՆ-ի միջև, իսկ մյուս կողմից՝ պատժամիջոցներ սահմանելու այն անձանց նկատմամբ, որոնք նպաստում են վրացական ժողովրդավարության խաթարմանը։ Կոնգրեսականի օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում է մի քանի ոլորտներում Վրաստանի հետ համագործակցության ամրապնդում և միաժամանակ Վրաստանի կառավարությանը կոչ է անում կոնկրետ քայլեր ձեռնարկել։