
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն անդրադարձել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դիմիտրի Մեդվեդևի հայտարարությանը:
«Մեդվեդևը չկա, նա անցյալում է»,- ասել է Բուրճուլաձեն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ ВКонтакте սոցիալական ցանցի էջում երեկ երեկոյան հրապարակվել է մի գրառում, ըստ որի՝ մինչև 1801 թվականը Վրաստանը որպես երկիր գոյություն չի ունեցել:
Վրաստանը որպես երկիր գոյություն չի ունեցել. Մեդվեդևի խնդրահարույց գրառումը