
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան Մոսկվայում է։
Հուլիսի 27-ին մերձմոսկովյան «Գորկի 9» կառավարական նստավայրում՝ Բժանիային ընդունել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
Աբխազիայի դե ֆակտո նախագահի վարչակազմի տվյալներով՝ Բժանիան և Մեդվեդևը քննարկել են «տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության հարցեր»։
Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել Բժանիային «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների» անկախությունը ճանաչելու և նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին անհապաղ որոշում կայացնելու համար։
Ի դեպ, տեղեկություններ կան, որ ներկայիս Մոսկվա կատարած այցի նախապատմությունը աբխազական համայնքի վրդովմունքն է Բիճվինթայի հայտնի պետական ամառանոցը և դրա մերձակա 186 հեկտար հողատարածքը Ռուսաստանին փոխանցելու մտադրության պատճառով։
Աբխազական կողմը նախատեսում է ՌԴ-ին հանձնել Բիճվինթայի տարածքները
Զուրաբիշվիլիի արձագանքը Բիճվինթայի տարածքը ՌԴ–ին փոխանցելու խնդրին
Կոչ Վրաստանի կառավարությանը` գործել Բիճվինթայի տարածքը ՌԴ–ին հանձնելու դեմ