Վրաստանի «Մեդիապաշտպանության կոալիցիա»-ն դատապարտել է փետրվարի 2-ի բողոքի ցույցի ընթացքում անկախ լրատվամիջոցների դեմ իրականացված բռնությունն ու ահաբեկումը։
Կոալիցիան լիակատար համերաշխություն է հայտնել տուժած լրագրողներին և լրատվական կազմակերպություններին՝ հայտարարելով, որ երկրում լրատվամիջոցների դեմ հետապնդումները և ճնշումներն անընդունելի են։
«Փետրվարի 2-ի խաղաղ ցույցի ժամանակ ոստիկանության աշխատակիցները ապօրինի բերման են ենթարկել մի շարք մասնակիցների, կիրառել ֆիզիկական բռնություն, ի թիվս այլոց՝ ապօրինի միջամտել ԶԼՄ-ների աշխատանքին՝ վիրավորելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ կոալիցիան հիշատակել է նաև «Վրացական երազանք»-ի առաջնորդ Շալվա Պապուաշվիլիի սպառնալիքը` ուղղված Publika անկախ առցանց հրատարակությանը, որը տեղեկատվություն էր տարածել փետրվարի 2-ին Tbilisi Mall-ի մոտ նախատեսված բողոքի ցույցի մասին։
Հաղորդագրության համաձայն` հիշյալ փաստերն ուղղակի հարձակում է լրատվամիջոցների ազատության վրա և ժողովրդավարական սկզբունքների բացահայտ խախտում։
«Լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիան իր լիակատար համերաշխությունն է հայտնում տուժած լրագրողներին և լրատվամիջոցներին: Հալածանքները և ճնշումները լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ անընդունելի են»,- ասված է հայտարարության մեջ։