Մեդիա կազմակերպությունները կոչ են անում ազատ արձակել Ամաղլոբելիին

Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) մեդիա դաշտի մի խումբ միջազգային կազմակերպությունների հետ «Վրացական երազանք»-ին կոչ է անում անհապաղ ազատ արձակել լրագրող Մզիա Ամաղլոբելիին, դադարեցնել ԶԼՄ-ների դեմ աննախադեպ հետապնդումները։

«Ամաղլոբելին մեղադրվում է ոստիկանին ապտակելու մեջ, իշխանությունը  դտապարտվում է մինչև յոթ տարվա ազատազրկման։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» ՀԿ- փոխանցմամբ՝ միջադեպի տեսագրությունները վկայում են, որ ապտակը վնաս պատճառելու համար բավարար ուժ չի ունեցել, հետևաբար այն չի հասնում Քրեական օրենսգրքով նախատեսված խստության շեմին։

Կոչ ենք անում վրացի պաշտոնյաներին անհապաղ ազատ արձակել Ամաղլոբելիին, վերջ տալ լրատվամիջոցների նկատմամբ  հալածանքներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ կազմակերպությունները վերհիշել են նաև այլ լրագրողների նկատմամբ իրականացված հետապնդումները` ձերբակալությունները։

IPI-ից զատ հայտարարաությանը միացել են Մամուլի և ԶԼՄ-ների ազատության եվրոպական կենտրոնը (ECPMF), Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ), PEN International-ը, Լրագրողների արդարադատության հիմնադրամը (JFJ) և այլն:

Հիշեցնենք, որ Ամաղլոբելին հացադուլի 38-րդ օրը որոշել է դադարեցնել հացադուլն ու վերսկսել սննդի ընդունումը։

Ամաղլոբելին ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 11-ին Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Դգեբուաձեի ցուցումով` վերջինիս ապտակելու մեղադրանքով։