Medformin, Glympride և Gliclazid դեղամիջոցներն այսօրվանից կարելի է ձեռք բերել կես գնով

Medformin, Glympride և Gliclazid դեղամիջոցները բնակչությունը այսօրվանից կկարողանա  կես գնով ձեռք բերել: Այս մասին օրերս առողջապահության նախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարար Դավիթ Սերգեենկոն:

Ըստ նախարարի՝ նշված դեղամիջոցներն օգտագործում են երկրորդ տեսակի շաքարային դիաբետ ունեցող անձինք:

«Մի քանի առաջնահերթություններով ենք շարժվում։ Առաջին տեսակի շաքարային դիաբետ ունեցող անձին ինսուլին է անհրաժեշտ, երկրորդ տեսակին՝ դեղահաբեր, ինչը բավական ծանր ֆինանսական բեռ է բնակչության համար: Մայիսից արդեն սկսվել էր դեղամիջոցների գների էժանացումը, այդ թվում՝ ամենաթանկ և պահանջված Medformin դեղամիջոցը երկուշաբթի օրվանից արդեն կես գնով հնարավոր կլինի ձեռք բերել»,- հայտարարել է Սերգեենկոն:

Թողնել պատասխան