
«Օկուպացիայի թեմայով շահարկումներն անընդունելի են և դավաճանությանը հավասար, դրանք դեմ են ազգային շահերին»,- այս մասին Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ երկխոսությանը վերաբերող լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն:
Մդինարաձեն շեշտել է, որ երկիրը պետք է բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի երկխոսությունը լինի միակ այլընտրանքային ճանապարհը, ինչը պետք է բխի երկրի ազգային շահերից և ապաշրջափակման նպատակներից:
«Օկուպացիան անպայման կավարտվի: Դրանում մեր պետության, իշխանության և վրաց ժողովրդի հետ միասին կարևոր դերակատարություն կունենան մեր արևմտյան գործընկերները: Մնացածը քաղաքական շահարկումների մասն է․ մենք մի հարցի շուրջ պետք է մեկ անգամ և վերջնականապես համաձայնության գանք, որովհետև սա մի թեմա է, որի շուրջ քաղաքական շահարկումներն անթույլատրելի են», — հայտարարել է Մդինարաձեն:
Հատկանշական է, որ վերջին օրերին վրացական լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն ռուս-վրացական ուղիղ երկխոսության նախապատրաստման մասին: