
Մցխեթայի Ջվարի մենաստանն արդեն 2 օր է փակ է: Զբոսաշրջիկներին և հավատացյալներին չի թույլատրվում մուտք գործել տարածք:
Պատրիարքարանից նախօրեին հայտարարել էին, որ մենաստանը փակելու պատճառը փողոցային առևտրականների ստեղծած իրավիճակն է: Ըստ հոգևորականների՝ տաճարի տարածքում առևտրականների գործունեությունը խոչընդոտում է եկեղեցական ծառայությանը։
Մինչդեռ առևտրականներն ասում են, թե որևէ օրենք չեն խախտում և անհասկանալի վիճակում են հայտնվել:
Ակնկալվում է, որ մենաստանը փակելու վերաբերյալ հայտարարություն կարվի այսօր: