
Գուդաուրիում՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 94-րդ կիլոմետրի մոտ, Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռի կործանման պատճառով ժամանակավորապես արգելվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Տեղեկության համաձայն՝ ճանապարհի նշված հատվածը փակ կլինի մինչև փրկարարական աշխատանքների ավարտը։