
Գուդաուրիի մերձակայքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 94 կմ հատվածում երթևեկությունը վերականգնվել է։
Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Նշենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան ծառայությունները ճանապարհի նշված հատվածում փրկարարական աշխատանքներ էին իրականացնում, ինչի պատճառով ժամանակավորապես արգելվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։