
Ճանապարհային դեպարտամենտի տեղեկացմամբ, վատ եղանակային պայմանների (բուք, ձնակույտեր և սահմանափակ տեսանելիություն) պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա) — Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Մլեթա-Գուդաուրի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է, սակայն առանց կանգառի։
Հիշեցնենք. Արևմտյան Վրաստանում արդեն մեկ շաբաթ ձյան առատ տեղումներ են: Ժամանակի ընթացքում իրավիճակը վատթարանում է. կան զոհերի մասին հաղորդումներ, բազմաթիվ գյուղեր կտրված են արտաքին աշխարհից, ավերվել ու վնասվել են շենքեր, անջատվել են էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը, սպառվել է բնակչության մի մասի սննդի մատակարարումը։