
Թբիլիսիի սակրեբուլոյի Թամար թագուհու անվան դահլիճում տեղի է ունեցել Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում։ Այս մասին տեղեկանում ենք Թբիլիսիի սակրեբուլոյի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ միջոցառումն անցկացվել է սակրեբուլոյի կրթության և մշակույթի հանձնաժողովի, լեզվի պետական դեպարտամենտի և Կորնելի Կեկելիձեի անվան Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ։