
Վրաստանի գլխավոր դատախազության տեղեկություններով՝ մորը մեղադրանք է առաջադրվել՝ անչափահաս դստերը հարկադրաբար ամուսնացնելու համար։ Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են ապրիլի 3-ին։
«Ամբաստանյալը կարծում էր, որ իր անչափահաս երեխայի կարծիքը կարևոր չէ, և նա ընտրության իրավունք չունի՝ պատճառաբանելով գենդերային խտրականության վրա հիմնված անհանդուրժողականությունը։ Ամբաստանյալը ստիպել է իր 16-ամյա դստերն ամուսնանալ իր նախընտրած տղամարդու հետ՝ դսստրե կամքին հակառակ։ — ասված է քննչական մարմնի տարածած հաղորդագրությունում։
Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» ենթակետով, որը ենթադրում է ընտանիքի մի անդամի կողմից ընտանիքի մեկ այլ՝ անչափահաս անդամին հարկադրաբար ամուսնացնել]։
Հանցագործությունը պատժվում է 2-ից 4 տարի ազատազրկմամբ։
Դատախազությունից նշել են, որ արդեն դիմել են դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդությամբ։
Ներքին գործերի նախարարությունում քրեական գործի քննությունը շարունակվում է։