
Թբիլիսիի իշխանություններն արդեն միացրել են կենտրոնական փողոցների ամանորյա լույսերը: Քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, աստիճանաբար կմիացվեն ողջ քաղաքի տոնական լույսերը:
Լուսավորության հարցով զբաղվում է «Թբիլսերվիսգրուպը»: Կոմունալ ծառայությունը մեկ ամսից ավելի է՝ մոնտաժում է քաղաքի ամանորյա լույսերը: Օրեր անց՝ դեկտեմբերի 25-ին կվառվեն նաև Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերը:
Հիշեցնենք՝ այս տարի քաղաքապետարանի որոշմամբ, Թբիլիսին ամանորի շեմին զարդարվել է լիովին նոր դեկորացիաներով, որոնց վրա ծախսել է ավելի քան 1 միլիոն դոլար: Հատուկ զարդերը բերվել են Իտալիայից: