«Ալիք մեդիայի» նկարահանող խումբն այսօր շրջել է մայրաքաղաքի մի քանի ընտրատեղամասերով:
Ընտրատարածքների մոտ կուտակումներ, ընտրողների ցուցակը ձեռքներին ագիտատորներ, սպասող ավտոմեքենաներ, որոնց ուղևորները լրագրողներին տեսնելուն պես թաքցնում են մեքենայի առջևի ապակու վրա դրված պաստառն ու արագ հեռանում։
Ներկայացնում ենք լուսանկարներ Թբիլիսիի մի քանի ընտրատեղամասերից:
Էլիա թաղամասում գտնվող ընտրատեղամասի հարակից տարածքում կանայք ձեռքներին պահում են ընտրողների ցուցակը, որտեղ նշված են վերջիններիս անձնական տվյալները: Լրագրողներից դրանք թաքցնում են։
Այս կանայք մեր հարցին, թե ինչ նպատակ ունեն այդ ցուցակները, պատասխանեցին, որ այդ կերպ վերահսկում են իրենց աջակիցների ընտրություններին մասնակցությունը: Նշեցին, որ խոսքը վերաբերում է իշխող «Վրացական երազանք»-ի աջակիցների մասին։
Ավտոմեքենաներում նստածները, որ պարբերաբար շրջում էին տարածքում, մեզ տեսնելով, հանեցին դիմացի ապակուն փակցված պաստառը, այնուհետև արագ հեռացան: Ավտոմեքենան վերադարձավ, երբ «Ալիք մեդիան» լքեց տարածքը:
Մետրոմշեն կոչվող թաղամասի ընտրատեղամասում նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո կարծես ավանդույթ է մնացել սնունդ բաժանելը: