
Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը, միանալով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հայտարարությանը, գրառում է արել X սոցիալական ցանցում։
Հայտարարության մեջ Բորելը Վրաստանին կոչ է արել չընդունել «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը։
«Դե, վրացինե’ր, վերջ տվեք Եվրոպայից այս հետընթացին, իսկապե՞ս ուզում եք դառնալ հաջորդ Բելառուսը»,- գրել է նախկին դեսպանը։