
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր Վրաստան կայցելի: Ինչպես հայտնի է, նա Թբիլիսիում կինի օրվա երկրորդ կեսին:
Պոմպեոն ծրագրած հանդիպումները կանցկացնի նոյեմբերի 18-ին: Վերջինս հանդիպելու է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի, ինչպես նաև կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
ԱՄՆ պետքարտուղարի այցի շրջանակներում քննարկվելու են Վրաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցությամբ սահմանված առաջնային ուղղությունները, այդ թվում` ժողովրդի միջև երկխոսությունը, կրթությունը, տնտեսությունն ու քաղաքականությունը:
Նշենք՝ այսօր այցին զուգահեռ, ընդդիմությունը բողոքի ցույց կանցկացնի: