Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, մայիս ամսին տարեկան գնաճի մակարդակը կազմել է 4,7 տոկոս, ինչը ընթացիկ տարվա 5 ամիսների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է:
Մայիսին նախորդ ամսվա համեմատ գնաճի մակարդակը Վրաստանում կազմում է 0,5 տոկոս: Ծառայության տվյալներով, մայիսին ամենաշատը՝ 21,1 տոկոսով գները աճել են ծխախոտի և ալկոհոլային խմիչքների խմբում:
Տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնական ազդեցությունն ունեցել է հետևյալ խմբերում գների փոփոխությունը՝
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքներ՝ 7,9 տոկոս, ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ՝ 21,1 տոկոս, տրանսպորտ՝ 3,2 տոկոս, հանգիստ և ժամանց՝ 4,6 տոկոս, առողջապահություն՝ 3 տոկոս: