Վրաստանի Զբոսաշրջության ազգային գործակալության տեղեկատվությամբ` 2021 թվականի մայիսին, երկրում համաճարակի պայմաններում, ռեկորդային` շուրջ 110 հազար միջազգային այցելու է մուտք գործել:
Միջազգային այցելություններից 96 502-ը եղել է տուրիստական նպատակով, ինչը նույնպես ռեկորդային է կորոնավիրուսի համաճարակից հետո:
2020 թվականի մայիս ամսի համեմատ միջազգային այցելուների քանակն ավելացել է 180 տոկոսով: Մինչ համաճարակը՝ 2019 թվականի համեմատ այցերի քանակը մայիս ամսին նվազել է շուրջ 85 տոկոսով:
Մայիսին ամենաշատ այցելուներ են Վրաստան մտել հետևյալ երկրներից՝
- Թուրքիա — 21 855
- Ուկրաինա — 11 533
- Իսրայել — 11 244
- Ռուսաստան — 10 818
- Հայաստան 9 863
- Ադրբեջան — 5 704
- Ղազախստան — 4 664
- Ուզբեկստան — 2 528
- Բելառուս — 2 349
- Հնդկաստան — 1 496