Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար եռատոն է․ լուսանկարներ

Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար եռատոն է՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Օրվա կապակցությամբ միջոցառումներ են նախատեսված ինչպես Երևանում և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, այնպես էլ Շուշիում, որին մասնակցելու են ՀՀ և ԱՀ բարձրաստիճան ղեկավարությունը:

Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ նախագահը, վարչապետը, ամենայն հայոց կաթողիկոսը։

«Շնորհավորում եմ Հայրենական և Արցախյան պատերազմների բոլոր վետերաններին, երկրապահին ու ազատամարտիկին, զինվորին ու սպային, մեր ողջ ժողովրդին, Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքացիներին, ովքեր անհրաժեշտ պահի միասին դառնում են հայրենիքի պաշտպան: Խաղաղությունն ու հաղթանակը, որպես արժեքներ, ապրելու և զարգանալու կարևոր երաշխիք են ժողովուրդների ու պետությունների համար»,-ասված է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում։

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին գտնվում է Արցախում և այնտեղից է ուղղել իր շնորհավորանքները։

Մարդաշատ է նաև Երևանի Հաղթանակի զբոսայգին, որտեղ հարգանքի տուրք են մատուցում անհայտ զինվորի գերեզմանին։