
Մայիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 015 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 340 330 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 39 697 թեստավորում, որից 25325-ը հակամարմինների արագ թեստով, 14 372 -ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1151 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 321 928 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 28 մարդ, ընդհանուր՝ 4682:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2.56%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3.77%, վերջին 7 օրվանը՝ 3.71%: