Մայիսի 22-ից Վրաստանում եղանակը կվատթարանա: Այս մասին ասվում է շրջակա միջավայրի ազգային գործակալության կողմից տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այսօր` մայիսի 21-ին, Վրաստանում օդի առավելագույն ջերմաստիճանը կկազմի 31-36 աստիճան: Սակայն վաղը, օրվա երկրորդ կեսից, սպասվում է օդերևութաբանական պայմանների կտրուկ վատթարացում` անձրև, որոշ տեղեր` կարկուտ, կփչի արևմտյան ուժեղ քամի, մայիսի 23-ին ծովում սպասվում է 4-5 բալ ուժգնությամբ փոթորիկ:
«Մայիսի 23-24-ին օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի` մինչև 15-17 աստիճան: Հորդառատ անձրևները կարող են գետերում ջրի մակարդակի բարձրացման պատճառ դառնալ»,- ասվում է հաղորդագրության մեջ: