
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով, մայիսի 22-ից, արտակարգ դրության ավարտի հետ մեկտեղ, չեղյալ կհայտարարվի նաև պարետային ժամը:
«Բոլորս լավ ենք հասկանում, որ պարտավոր ենք կամաց-կամաց, զգույշ, արդյունավետ և ուշադիր վերադառնալ մեր նորմալ կյանքին, ինչպես տնտեսապես, այնպես էլ սոցիալապես: Այդ պատճառով, կառավարությունը որոշում է կայացրել` չերկարաձգել արտակարգ դրությունը և, հետևաբար, չի լինի նաև պարետային ժամ»,- հայտարարել է Գախարիան: