Մայիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 104 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 334 705 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 29 032 թեստավորում, որից 16 256-ը հակամարմինների արագ թեստով, 12 776-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 603 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 315 254 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 21 մարդ, ընդհանուր՝ 4 540:
Դրականության ցուցանիշը՝ օրական 3.8 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 4.39%, վերջին 7 օրվանը՝ 4.03%: