
Մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 562 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 332 441 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է ՝ 29 685 թեստավորում, որից 21 443-ը հակամարմինների արագ թեստով, 8 242-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 490 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 312 349 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 30 մարդ, ընդհանուր՝ 4 499:
Դրականության ցուցանիշը՝ օրական 5.26 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 4.85%, վերջին 7 օրվանը՝ 3.72%: