Մայիսի 15․ բողոքի ալիքը շարունակվում է

Թբիլիսիում բողոքի ակցիաներն ընդդեմ «գործակալների մասին օրենքի» շարունակվում են։ Երեկ՝ մայիսի 14-ին, երբ Վրաստանի խորհրդարանը երրորդ լսմամբ ընդունեց աղմկահարույց օրինագիծը, Թբիլիսիի կենտորնի բազում փողոցներ ցուցարարները փակել էին՝ հայտարարելով․ «ռուսական օրենքի դեմ պայքարը շարունակելու են»։

Այսօր ևս Ռուսթավելի պողոտայում բողոքի ալիքը չի դադարում։ Ժամը 3-ին ակցիային կրկին միանալու են ուսանողները, որոշ դասախոսներ․ երիտասարդներ Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի տարածքից երթով կշարժվեն դեպի խորհրդարան։

Ցուցարարները հայտնում են, որ ի ցույց դնելու հասարակության բողոքը այսօր ևս փակելու են Հերոսների հրապարակը։