
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, մայիսի 11-ից Թբիլիսի ելումուտը կթույլատրվի: Այս մասին վարչապետը հայտարարեց կառավարության այսօրվա նիստում՝ ետճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ:
«Երկուշաբթի օրվանից Թբիլիսիի մուտքի և ելքի հետ կապված բոլոր տեսակի սահմանափակումները վերացվում են: Սա չի նշանակում, որ պարետային ժամի ընթացքում հնարավոր է մուտք գործել կամ դուրս գալ մայրաքաղաքից»,- հայտարարեց Գախարիան: