Վրացական ՀԿ-ների միավորման «Իմ ձայնը» դիտորդական առաքելությունն առավոտյան ժամը 9:00-11:00 արձանագրել է մատնանշման հետ կապված խախտումների մի շարք դեպքեր։ Ըստ դիտորդների՝ 49-րդ ընտրատեղամասում մատնանշումը նորմալ չի ստուգվում։ Էլեկտրոնային քվեարկությամբ ընթացող ընտրատեղամասերից 8-ում նկատվել են ընտրողների ստուգման հետ կապված խնդիրներ։
125-րդ ընտրատեղամասում արձանագրվել են էլեկտրոնային տեխնոլոգիաներին առնչվող խախտումներ։
38-րդ ընտրատեղամասում «Իմ ձայնը» կազմակերպության դիտորդների իրավունքները սահմանափակել են։
Ընտրողներին շարունակում են երկուական քվեաթերթիկ տալ։
«Իմ ձայնը» ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց, որ նման խախտումներ արձանագրվել են առնվազն 50 ընտրատեղամասում՝ Վրաստանի ամբողջ մասշտաբով։
Ընտրատեղամասերում արձանագրված խախտումների մասին նշումների գրքույկում արդեն արձանագրվել են 34 բողոք և 43 նկատողություն։