
Դատավոր Կոբա Չագունավան բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված Մաթե Դևիձեի քրոջը՝ Էլենե Դևիձեին տուգանել է 5000 լարիի չափով՝ «ճանապարհ փակելու համար»։
Դատավարության ժամանակ Էլենե Դևիձեն ասել է` անընդունելի է համարում, որ իրեն դատում է պատժամիջոցների ենթարկված դատավոր։
«Անարդար դատարանը պետք է վախենա ժողովրդի իշխանությունից», — ասել է Էլենե Դևիձեն։
Նշենք, որ Էլենե Դևիձեի եղբորը` Մաթե Դևիձեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով (հարձակում ոստիկանի վրա՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ), որը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում։