Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ներկայացրել է կուտակված պարտքերի խնդրի վերաբերյալ հավակնոտ նախաձեռնություն: Վարչապետի խոսքով, այս որոշումը հարյուր հազարավոր ընտանիքի կազատի խնդիրներից:
Բախտաձեի հայտարարությամբ, այսօր մոտավորապես 600 000 քաղաքացի բանկերի այսպես կոչված «սև ցուցակում» է: Վարչապետի հայտարարությամբ, այս ցուցակում հայտնված քաղաքացիների՝ բանկերում ունեցած պարտքերը, որոնք ընդհանուր առմամբ կազմում են շուրջ մեկ միլիարդ ու կես լարի, մինչև դեկտեմբերի 31-ը կզրոյանան:
Այս նախաձեռնությունը վերաբերում է նաև մոտավորապես 140 հազար սոցիալապես անապահով քաղաքացիների: