
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը դիմորդներին հիշեցնում է, որ մասնագիտական կրթական ծրագրերով ուսումը շարունակել ցանկացողների գրանցումը շարունակվում է մինչև օգոստոսի 22-ը։
Տեղեկատվության համաձայն՝ 2022 թվականին Վրաստանում պետական և մասնավոր մասնագիտական ուսումնական հաստատություններում 200-ից ավելի մասնագիտական կրթական ծրագրերի ընդունելություն է հայտարարվել։
Գրանցումը հնարավոր է առցանց, կայքում՝ vet.emis.ge։
«Մասնագիտական ուսումնական հաստատությունների և 2022 թվականին առաջարկվող ծրագրերի ամբողջական ցանկը հասանելի է vet.emis.ge կայքում»,- նշված է հայտարարության մեջ: