
«Միացյալ ազգային շարժման» կողքին նստած ընդդիմությունը պետք է մտածի, որ այս ուժը իրենց միշտ «քցելու» է»,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» նախկին անդամ, անկախ պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն:
Վերջինիս գնահատմամբ, «Միացյալ ազգային շարժումը» «Վրացական երազանքից» ոչնչով չի տարբերվում:
«Միացյալ ազգային շարժումը դեռ իշխանության չի եկել և արդեն հայտարարում է, թե համամասնական ընտրահամակարգն իրենց հաջողությունն է, իսկ «Վրացական երազանքը» իշխանության պահպանումը երկրի պահպանում է համարում: «Միացյալ ազգային շարժման» կողքին նստած ընդդիմությունը պետք է մտածի, որ այս ուժը իրենց միշտ «կքցի»: «Վրացական երազանքից» այն ոչ մի բանով չի տարբերվում: Մենք ընդամենը կոմեդիա ենք նայում»,- հայտարարել է Ճիճինաձեն: