Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Անի Ծիթլիձեի հրապարակած լուսանկարում երևում է, որ ինքը՝ Ծիթլիձեն և ՄԱՇ կուսակցության անդամներն Ուկրաինայում են։
Ծիթլիձեն լուսանկարը հրապարակել է այսօր՝ ապրիլի 18-ին։ Լուսանկարում երևում են՝
- Զազա Գորոզի, ՄԱՇ կառավարման տարիներին՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի նախկին նահանգապետ,
- Գիորգի Բարամիձե, ՄԱՇ անդամ, ներքին գործերի նախկին նախարար,
- Թեյմուրազ Ջանաշիա՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, որը մեղադրվում է Սաակաշվիլիի հետ խոշոր չափերի պետական միջոցների յուրացման մեջ, խորհրդարանի գործող պատգամավոր,
- Կոբա Խաբազի՝ ՄԱՇ նախկին պատգամավոր,
- Անի Ծիթլիձե, ՄԱՇ կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր։
«Սա դեռ մի մասն է, ում տեսել եմ, իսկ գլխավոր տղաներին դեռ պետք է տեսնեմ»,- գրել է Ծիթլիձեն։
Լուսանկարում երևում են նաև Ուկրաինայի «Վրացական լեգեոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին և այլ մարտիկներ։
Ըստ Ծիթլիձեի ֆեյսբուքյան գրառումների՝ իրենք Ուկրաինա են ժամանել ապրիլի 17-ին՝ Լեհաստանի տարածքով։