
Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» նախկին նախագահ Նիկա Մելիան, նույն կուսակցության նախկին անդամ Խատիա Դեկանոիձեն և նախկին վարչապետ Նիկա Գիլաուրին հերքել են քաղաքական նոր ուժ ձևավորելու մասին իշխանական պատգամավոր Թակո Չարկվիանիի հայտարարությունը։
«Չարկվիանիի ասեկոսեները զառանցանքները լուրջ արձագանքի արժանի չեն»,- ֆեյսբուքյան էջում գրել է Խատիա Դեկանոիձեն։
Լուրերին սոցիալական ցանցերի միջոցով արձագանքել է նաև Նիկա Մելիան՝ դրանք որակելով բամբասանք։