
«Միխեիլ Սաակաշվիլին պետք է վերադառնա Վրաստան և դեմ առ դեմ պետք է լինի իր ժողովրդի հետ: Հենց այդ պատճառով ՄԱՇ-ը և միավորված ընդդիմության բոլոր կուսակցությունները որոշում են ընդունել նրան առաջադրել որպես Վրաստանի վարչապետի թեկնածու»,- հայտարարել է Վաշաձեն:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Միխեիլ Սաակաշվիլին տարածել էր տեսանյութ, որտեղ թույլ տրված սխալների համար ներողություն էր խնդրում վրաց ժողովրդից և հայտարարում, որ վերադառնալու է: Այսօր նախկին նախագահը ևս մեկ հայտարարություն է նախատեսում անել իր՝ Վրաստան վերադարձի հետ կապված: