Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան լքում է Վրաստանի խորհրդարանը եւ առաջադրվելու է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում:
Վրաստանի հերթական ՏԻՄ ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 2 -ին:
Մելիան ասել է, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից և ընկերների հետ միասին ամբողջությամբ անցնում է նախընտրական քարոզարշավի:
Նիկա Մելիան Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի ոչ միայն «Ազգային շարժումից». նրան աջակցում են նաև ընդդիմադիր մի քանի փոքր կուսակցություններ:
Ընտրություններում նրա հիմնական մրցակիցը կլինի «Վրացական երազանք — ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության թեկնածուն ՝ Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն:
Իշխող կուսակցությունը Մելիային չի համարում մրցակից և հույսը դնում է իրենց թեկնածուի անվերապահ հաղթանակի վրա: