
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Զուգդիդիում գործ է հարուցվել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության (ՄԱՇ) անդամներին ծեծի ենթարկելու փաստով, սակայն դեռ ոչ ոք ձերբակալված չէ։
Նախաքննությունն ընթանում է քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով։ Սույն հոդվածի համաձայն՝ տուժողին ֆիզիկական ցավ պատճառած ծեծը կամ այլ բռնությունը պատժվում է տուգանքով, հասարակական աշխատանքով, կամ ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Զուգդիդիում նախընտրական աժիոտաժի ժամանակ հարձակման են ենթարկվել «Միացյալ ազգային շարժման» անդամները։ Նրանք «TV Պիրվելիի» հետ զրույցում ասել են, որ դեպքը տեղի է ունեցել նախընտրական թռուցիկներ բաժանելու ընթացքում։