
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Թբիլիսիի գրասենյակի մոտ հացադուլ հայտարարած կուսակցության 200 անդամներն ու աջակիցները, Սաակաշվիլիի խնդրանքով, դադարեցրել են հացադուլը:
Նախորդ գիշեր վրաններում հավաքվածներին այցելել է Սաակաշվիլիի փաստաբանն ու փոխանցել երրորդ նախագահի խնդրանքը: Սաակաշվիլին փոխանցել է, որ եթե ՄԱՇ-ի անդամները չդադարեցնեն հացադուլը, ինքը կրկին կդիմի հացադուլի ծայրահեղ միջոցին։
Փաստաբանի հետ հանդիպումից հետո կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան հայտարարել է, որ հացադուլը դադարեցնում են:
Հիշեցնենք՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները դեկտեմբերի 22-ից զանգվածային հացադուլ էին սկսել: