«Աջարիայի կառավարությունը կարևոր ծրագիր է դադարեցրել ու բյուջեից գումարներ գողացել» ,- նման հայտարարություն է արել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Աջարիայի գրասենյակի անդամ Ռեզո Խարազը:
Վերջինս նշել է, որ Բաթումի-Չաքվի ճանապարհին էստակադայի կառուցման համար 2 միլիոն լարիից ավելի գումար է հատկացված եղել, իսկ կառուցման աշխատանքները պետք է ավարտված լինեին նախորդ տարվա ամռանը, չնայած աշխատանքները դեռ չեն էլ սկսվել:
Խարազը նաև փաստաթղթեր է ներկայացրել, որի համաձայն, «Ճանապարհ» ՍՊԸ-ն պետք է կառուցեր էստակադան: Նա դատախազությանը կոչ է անում ուսումնասիրել գործը: