
Վրաստանյան ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության Թբիլիսիի սակրեբուլոյի խմբակցության նախագահ Իրակլի Նադիրաձեն հայտնել է, որ հարձակվել են կուսակցության Վարկեթիլիի երրորդ միկրոշրջանի գրասենյակի վրա:
«Դեպքը, հավանաբար, տեղի է ունեցել լուսադեմին, քանի որ առավոտյան երբ հասանք, տեսանք գրասենյակը խառնաշփոթ վիճակում, ներկերը թափված, ապակիները կոտրված։ Ամբողջ տարածքը բեկորներ են»,- հոկտեմբերի 13-ին ասել է Նադիրաձեն։
Նադիրաձեն նաև ասել է, որ իրենք չեն դիմել ոստիկանություն, քանի որ հույս չունեն, թե ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) կհետաքննի միջադեպը։
Նադիրաձեն հավելել է՝ իրենք չեն վախենում հարձակումներից, բռնություններից և սպառնալիքներից։