
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ընտրությունների երկրորդ փուլից առաջ փորձում է սրել իրավիճակը:
Նա կոչ է արել զերծ մնալ սադրանքներից՝ նշելով, որ ընդդիմության կողմից երկրում ապակայունացման բոլոր փորձերը ի չիք են դարձնելու։
«ՄԱՇ-ը փորձում է ագրեսիվ ընտրական միջավայր ստեղծել: Դա տեսնում ենք ամեն օր: Հեղափոխության մասին բացահայտ խոսում են Սաակաշվիլին, Վաշաձեն և կուսակցության մյուս առաջնորդները: Բնական է, որ հեղափոխության սցենարն անիրական է: Մեզ համար կարևորը ընտրությունները խաղաղ կերպով անցկացնել է, այս ուղղությամբ պետք է աշխատեն բոլոր ընտրական սուբյեկտները»,- հայտարարել է Կոբախիձեն: