
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Վրաստանի կառավարությանը կոչ է անում` այն անձանց ընտանիքներին, ովքեր կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ժամանակավորապես կորցրել են աշխատանքը, կոմունալ վճարումների վաուչերներ փոխանցել:
Կուսակցության առաջնորդ Ռոման Գոցիրիձեի խոսքով, այս ընտանիքներին 4 ամսվա ընթացքում պետք է 100-ական լարի (մոտ 16,000 դրամ) փոխանցել:
«Կորոնավիրուսը, ցավոք, ծանր հետք է թողել երկրի տնտեսության վրա: Տասնյակ հազարավոր մարդիկ ժամանակավորապես կորցրել են աշխատանքը: Բազմաթիվ աշխատավայրեր են փակվել, վատ վիճակում է փոքր բիզնեսը: Այդ պատճառով, անհրաժեշտ է ժամանակին գործել, աջակցել բնակչությանն ու օգնել այս ծանր պահին:
Մենք հակաճգնաժամային ծրագիր ունեինք, որը ենթադրում էր ինչպես հարկային, այնպես էլ այլ արտոնություններ: Անհրաժեշտ է ստեղծել կոմունալ աջակցության փաթեթ»,- հայտարարել է Գոցիրիձեն: