Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր ուժը` «Միացյալ ազգային շարժումը», հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ին իր համակիրներին հավաքելու է Թբիլիսիի կենտրոնական` Ռուսթավելիի պողոտայում:
Կուսակցությունից հայտնում ոն, որ հավաքի նպատակը ընտրությունների նախնական արդյունքներին միասին ծանոթանալն է: «ՄԱՇ»-ը վստահ է` ընդիմությունն այս անգամ հաղթելու է, իրենք շաբաթ օրը «հաղթանակի ակցիա» ունեն, իսկ իշխող թիմը «խաղաղությամբ կընդունի վրաց ժողովրդի վճիռը»:
Թբիլիսիի քաղաքապետն ի պատասխան ասել է, որ ակցիա անցկացնել ոչ մեկին չի արգելվի, սակայն օրենքի խախտման փորձերը կանխվելու են:
«Բոլոր քաղաքական ուժերը կարծիք հայտնելու հնարավորություն ունեն, այդ թվում նաև հանրահավաքի միջոցով: Սակայն դա պետք է կազմակերպվի օրենքի շրջանակում: Եթե ինչ-որ մեկը որոշի անցնել սահմանները, երկրում անկարգություններ հրահրել, պետությունն արձագանքելու է օրենքի շրջանակներում»,- ասել է Կալաձեն:
Հիշեցնենք` Վրաստանում հոկտեմբերի 31-ին ընտրելու են 6-րդ գումարման խորհրդարանը, ընտրություններին մասնակցում է 48 կուսակցություն ու 2 դաշինք: