
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները հնարավոր է վերամիավորվեն՝ խույս տալու խորհրդարանական փոքրամասնության հնարավոր լուծարումից։
Այդ դեպքում խորհրդարանական փոքրամասնությունը ներկայացված կլինի 26 պատգամավորով, հետևաբար, ընդդիմադիրների կարծիքով, լուծարվելու վտանգի առջև չի կանգնի:
«Միացյալ ազգային շարժում» խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն ասել է, որ այս փուլում խորհրդատվություններ չեն եղել, սակայն եթե խորհրդարանական մեծամասնությունից ևս 3 պատգամավոր հեռանա, փոքրամասնության կազմալուծման վտանգը ավելի կմոտենա։
Փորձագետները, սակայն, կարծում են, որ խորհրդարանական մեծամասնության կազմալուծումը (որը տեղի կունենա միայն 76-ից քիչ մանդատ ունենալու դեպքում) հեռու է իրականություն դառնալուց։
Հիշեցնենք՝ «Եվրոպական Վրաստան»-ը 2016-ի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծել են նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից հեռացած գործիչները։