Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներն ու համակիրները ցույց են անցկացրել Առողջապահության նախարարության մոտ և կառավարությունից պահանջել անհապաղ թույլ տալ դատաբժշկական փորձագետ Ջեյմս Քոբսին այցելել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ գնահատելու նրա առողջական վիճակը։
Հանրահավաքի ժամանակ կուսակցության նախագահ Նիկա Մելիան ասաց, որ կառավարությունը բյուրոկրատական հարցերով է բարդացնում Սաակաշվիլիի հետ հանդիպումը։
«Բիձինա Իվանիշվիլին փորձում է մեկ քարով երկու թռչուն բռնել՝ թույլ չտալ, որ փորձագետը տեսնի Միխեիլ Սաակաշվիլիին, այդկերպ խրախուսել ու հաճոյանալ սեփական ագրեսիվ ընտրազանգվածին, մյուս կողմից, ցավոք, բարդացնել Միխեիլ Սաակաշվիլիի առողջական ծանր վիճակը։
Նրանք ստիպված են թույլ տալ փորձագետին այցելել Սաակաշվիլիին, այլապես մեր արձագանքը համարժեք կլինի այս անարդարությանը», — ասել է Նիկա Մելիան։