
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից, Քութայիսիի քաղաքապետի թեկնածու Խաթիա Դեկանոիձեն սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ հայտնելով, որ իրենց կուսակցի ավտոմեքենան կոտրել են։
«Մեր կուսակցության Զեստափոնիի անդամ, մեր ընկեր և նախկին ոստիկան Մամուկա Դաթիաշվիլիի մեքենան կոտրել են։ Ահա այսպես է նա դիմավորել առավոտը»- գրել է Դեկանոիձեն՝ հրապարակելով վնասված ավտոմեքենայի լուսանկարը։
Ներքին գործերի նախարարությունից հաղորդել են, որ դեպքի առիթով հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով, որը նախատեսում է առարկայի վնասում կամ ոչնչացում:
Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր