Մարտվելիում 3 օր անընդմեջ որոնվող 14-ամյա աղջկան գտել են։ Առկա տեղեկությունների համաձայն՝ այս ընթացաքում նա գտնվել է հարազատների մոտ։
Աղջիկը անհետացել էր ապրիլի 20-ին՝ Մարտվիլիի դպրոցից տունդարձի ճանապարհին:
Աղջկան վերջին անգամ տեսել է ուսուցիչը։ 14-ամյա դեռահասը Կվայտի գյուղի բնակիչ է։ Ոստիկանության հետ միասին անչափահասի որոնողական աշխատանքներին ներգրավվել էին փրկարարները։
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է վարում Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատությունից ապօրինի զրկելը։