Մարտի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 133 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 271 872 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ 10 678 թեստավորում, որից 5 456-ը հակամարմինների թեստով, 5 222-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 276 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 266 081 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 3 553:
Դրականության ցուցանիշը՝ օրական 1.25%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.65%, վերջին 7 օրվանը՝ 1,25%:
Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 78
- Աջարիա — 3
- Իմերեթի — 20
- Քվեմո Քարթլի — 1
- Շիդա Քարթլի — 8
- Գուրիա — 3
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 14
- Կախեթի — 2
- Մցխեթա Մթիանեթի — 1
- Սամցխե-Ջավախեթի — 1
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 2: