
Գորիի ճանապարհային թունելում, որը գտնվում է միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի 88-րդ կիլոմետրում, պրոֆիլակտիկ աշխատանքների համար, 2022 թվականի մարտի 30-ին ժամը 00:00-ից՝ 03:00-ն Սենակի-Թբիլիսի, իսկ 03:00-06:00-ն Թբիլիսի-Սենակի թունելի ուղղություններով կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը:
Դեպարտամենտի տվյալներով՝ Սենակի-Թբիլիսի ճանապարհային թունելի փակման ժամանակ տրանսպորտային միջոցների շարժը կիրականցվի շրջանցիկ ճանապարհով։